Մայքլ Ջեքսոնի ժառանգները դատարանում պայքարում են նրա երգերի համար

Մայքլ Ջեքսոնի ժառանգները դատարանում պայքարում են նրա երգերի համար
Մայքլ Ջեքսոնի ժառանգները դատի են տվել ABC հեռուստաընկերությանը եւ Disney  ստուդիային՝ «Վերջին օրերը» վավերագրական ֆիլմի համար, որը պատմում է աշխարհահռչակ երգչի կյանքի վերջին շրջանի մասին: Այս մասին հայտնում է Fox News-ը: Ըստ Ջեքսոնի ժառանգների, ֆիլմի ստեղծողները, որը հեռարձակվել էր մայիսի 24-ին հավաքելով 5,6 միլիոնանոց լսարան, անօրինական կերպով են օգտագործել Ջեքսոնի մի շարք երգերն ու տեսահոլովակները, ներառյալ՝ Billie Jean-ը, Thriller-ը եւ Black or White-ը:



«Ինչպես եւ Disney-ը, մենք ապրում ենք ի հաշիվ մտավոր սեփականության: Սակայն չգիտես ինչու Disney-ում որոշել են, որ պարզապես անվճար պետք է մեզանից վերցնեն այն, ինչն ամենաթանկն է մեր համար»,- հայտարարել են երգչի ժառանգները իրենց կարծիքով 30 իրավախախտում ներկայացնելով դատարանին: Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ հիսուն տարեկան հասակում՝ բժշկական սխալի հետեւանքով առաջացած քնաբերի չափաբաժնի գերազանցումից: