Մենք գործադիր իշխանության աջակիցներ ենք, ոչ թե հակառակորդները

Մենք գործադիր իշխանության աջակիցներ ենք, ոչ թե հակառակորդները












Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում Գալուստ Գրիգորյանի, Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պետրոսյանի գործով դատական նիստը, որում պետք է քննարկվեր կալանքը՝ որպես խափանման միջոց, չեղարկելու միջնորդությունը, հետաձգվեց։ Ամբաստանյալներին չէին բերել նիստերի դահլիճ։ Դատարանը հայտարարեց,որ իրենք այդ մասին իմացել են նիստից 15 րոպե առաջ, այնուամենայնիվ նշվեց, որ նրանք չեն ներկայացել․









«Ոստիկանության Երևան քաղաքի վարչությն պետ Սարգիս Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ամբաստանյալների տեղափոխումը հնարավոր չի եղել իրականացնել»։









Դատարանի դահլիճում այս խոսքերից հետո իսկսկան իրարանցում սկսվեց։ Սեֆիլյանի և մյուսների համախոհներն ու հարազատները սկսեցին բոյկոտել նիստը, այն հետաձգվեց մինչ հունիսի 6-ը․









«Էդպիսի բաներ մի ասեք, որ չեն ներկայացել, հո «Յանդեկս» չէի՞ն կանչելու, որ ասում եք՝ չեն ներկայացել»,- դատարանին դիմեց Կարո Եղնուկյանը։









Շուրջ 1 ժամ աջակիցները Ժիրայր Սեֆիլյանի եղբոր՝ Թորոս Սեֆիլյանի ու Կարո Եղնուկյանի գլխավորությամբ մնացին դատարանում ՝ հայտարարելով, որ չեն լքի դատարանի շենքը, քանի դեռ ոստիկանությունից պարզաբանում չի եղել, ու սկսեցին վանկարակել ոստիկանապես Վալերի Օսիպյանի անունը։ Թորոս Սեֆիլյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ դատարանը դիտմամբ է պատասխանատվությունը գցում ոստիկանության վրա, դա ՀՀԿ-ի կազմակերպածն է, որպեսզի իրենք դեմ տրամադրվեն կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պետք է նշենք, որ համախոհները ամեն ինչ արել էին, ցույց տալու համար, որ իրենց պայքարը վարչապետի ու կառավարության դեմ չէ․ մեքենաների վրա Սեֆիլյանի և մյուսների նկարների կողքին փակցրել էին նաև Նիկոլ Փաշինյանի նկարը՝ «Մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է» վերտառությամբ։



Դատարանի Դահլիճում Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ ոստիկանությունից բանավոր պարզաբանում է ստացել, որը հակասում է գրավոր պարզաբանմանը․









«Խոսակցություն ունեցա բարձրաստիճան ոստիկանության ներկացուցչի հետ (թե կոնկրետ ում, նախընտրեց չասել), ով պատճառաբանություն տվեց, որը հակասում էր նրան, ինչը մենք այստեղ պաշտոնապես ստացանք։ Սա էլ մեկ ապացույց է, որ այստեղ կա սադրանք, որովհետև չի կարող պատահել, որ գրավոր մի բան ասեն, իսկ բերանացի մեկ այլ բան։ Իսկ ի՞նչ են ասում բերանացի, ասում են, որ անցած անգամ, երբ որ բերել էին «Սասնա ծռեին», շրջափակել էին շենքը, փողոցներ էին փակել, և ունեք օպերատիվ ինֆորմացիա, Աստված գիտի՝ որտեղից, որ նույն բանն էլ Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները անեն այսօր։ Եվ այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանությունը երաշխավորություն չունի, որ այդպիսի բան չի լինի, իրենք չեն բերելու։ Սա նշանակում է, որ տարիներ շարունակ մեր կողմից տված երաշխավորությունը կարող է իրենց չբավարարի։ Ես իմ կողմից տալիս եմ երաշխավորություն՝ որպես կազմակերպիչ, բայց ես ինչպե՞ս կարող եմ երաշխավորել, որ «Պողոսն ու Պետրոսը» դատից հետո փողոցը չեն փակի, ինձ ասում են՝ դա ձեր պրոբլեմն է։ Ես իրենց ասում եմ՝ չէ՞ որ վարչապետի հորդորից հետո, որ փողոցը պետք է բացել, փողոցը բացվեց, մենք չենք տրվում այդ սադրանքին, մենք չենք ուզում, որ մեզ այստեղ հակադրեն գործադիր իշխանության հետ, մենք գործադիր իշխանության աջակիցներ ենք, ոչ թե հակառակորդները»։









Այնուհետև Ժիրայր Սեֆիլյանի աջակիցների կողմից որոշում կայացվեց բողոքի երթ իրականացնել։ Նրանք Սեֆիլյանի և մյուսների անունները, «ազատություն քաղբանտարկյալներին», «դատախա՛զ, հեռացի՛ր», «ազատ, արդար դատարան» վանկարկումներով Արշակունյաց պողոտայով շարժվեցին դեպի վճռաբեկ դատարան։









Վճռաբեկ դատարանի դիմաց Սեֆիլյանի դատապաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարություն արեց․









«Վճռաբեկ դատարանում գտնվում է բողոք՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխելու վերաբերյալ։ Ավելի ստույգ բողոքը վերաբերում է նրան, որ Վերաքննիչ դատարանը գործը վարույթ ընդունելիս որոշում է կայացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ։ Այդ որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Ավելի քան 2 շաբաթ է բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում, և նրա քննության մասին հանրությունը որևէ տեղեկություն չունի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը որպես կանոն իր աշխատակարգի ընդունված կարգով սովորաբար կարող է գործը քննել 6 ամսվա ընթացքում, իսկ դա մեզ ամենևին ձեռնտու չէ, դա արդարադատության շահերից չի բխում, մենք պահանջում ենք անհապաղ, առավելագույն սեղմ ժամկետներում այդ բողոքը քննության առնել ըստ էության, և կայացնել այնպիսի որոշում, որը կբխի արդարադատության շահերից։ Կասկած չունենք, թե ինչպիսի որոշման մասին ակնկալիք ունենք, և որն է արդարադատության շահը։ Մեր պահանջը Վճռաբեկ դատարանից այն է, որ ժամեր առաջ այդ բողոքը քննարկման առարկա դարձնի, և կայացնեն օբյեկտիվ և արդարացի որոշում։ Միաժամանակ վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին և հատկապես այն կազմին, որը պետք է քննի այդ բողոքը, կրկին ուզում ենք հիշեցնել, Հայաստանում իրադրություն է փոխվել, Հայաստանում այլևս՝ ապրլի 22-ից հետո, իշխանությունը պատկանում է ժողովրդին, արդարադատությունը պետք է ծառայի ժողովրդին»։









Վճռաբեկ դատարանից տեղեկացրին, որ բողորքարկամն մեջ տեխնիկական սխալ է եղել, և Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ետ ուղարկել շտկելու, իսկ թե երբ է որոշումը կայացվել, դատարանի ներկայացուցիչը ասաց, որ կիմանան, երբ փոստով ստանան որոշումը։









Երթը ավարտվեց ՀՀ գլխավար դատախազության շենքի դիմաց։ Սեֆիլյանի աջակիցները հիշեցին, որ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանը Վրաստան է մեկնել, և սկսեցին վանկարկել «Դատախազ, խինկալի»։ Վերջում քաղակտիվիստ Վահագն Ավագյանը ևս մեկ անգամ հավաքվածներին հիշեցերց, որ դատական նիստը տեղի է ունենալու հունիսի 6-ին՝ հորդորելով ներկայանալ։









Կորյուն Սիմոնյան