Մայք Պոմպեոն աշխատանքային ընթրիք է ունեցել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ

Մայք Պոմպեոն աշխատանքային ընթրիք է ունեցել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ հաջողված աշխատանքային ընթրիք է ունեցել Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի տեղակալ Կրմ Յոն Չհոլի հետ: Այս մասին Պոմպեոն գրառում է կատարել իր թվիթերյան էջում: Ընթրիքը տեղի է ունեցել Նյու Յորքում, ճաշացանկում եղել է սթեյք, եգիպտացորեն եւ պանիր: Նշենք, որ Կիմ Յոն Չհոլը հանդիսանում է Հյուսիսային Կորեայի ամենից ազդեցիկ պետական եւ քաղաքական գործիչներից մեկը, ով համարվում է Կիմ Չեն Ընի աջ ձեռքը: Ընթրիքի ժամանակ քննարկված հարցերի մասին Մայք Պոմպեոն չի մանրամասնել: