Ֆրանսիական բանտերը գերբեռնված են

Ֆրասիայում բանտերը գեռբեռնված են։ Ու ամեն ամիս բանտարկյալների թիվը շարունակում է աճել։ Այս մասին գրում է Le Figaro պարբերականը։ Համաձայն վիճակագրության, անցյալ տարվա դեկտեմբերի մեկի դրությամբ, ֆրանսիական բանտերի գերբեռնվածությունը կազմել է 129,5 տոկոս։ Որոշ քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածությունը հասել է 200 տոկոսի։ Այս խնդրի ֆոնին՝ իշխանությունները դիտարկում են օտարերկրացի բանտարկյալների մի մասին ֆրանսիական քրեակատարողական հիմնարկներից տեղափոխել Արեւելյան Եվրոպայի բանտեր։ Ինչպես Դանիայի եւ Կոսովոյի պարագայում, ֆրանսիական բանտային իշխանությունները փորձում են գտնել որոշումներ՝ իրենց բանտերի բեռնաթափման համար։ Արեւելյան Եվրոպայի երկրների բանտերում ֆրանսիական բանտերում իրենց պատիժը կրոն օտարերկրացիներին տեղափոխելու որոշումը միայն մասնակի կլուծի խնդիրը։ Ֆրանսիայում բանտերում նախատեսված է պահել առավելագույնը 62 հազար բանտարկյալ։ Սակայն ներկայումս բանտարկյալների փաստացի թիվը կազմում է 83 հազար, նշում է ֆրանսիական պարբերականը։
Կարծիքներ