ՀՀ կառավարական պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի․ լուսանկարներ

ՀՀ կառավարական պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի․ լուսանկարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:



Այս մասին հայտնեւմ է gov.am կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։



Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:



ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: