Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր շտաբում լրտես է ներդրված եղել

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր շտաբում լրտես է ներդրված եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն 2016-ի նախագահական ընտրությունների  ժամանակ իր նախընտրական շտաբում լրտես էր ներդրած եղել: Այս մասին հայտնում է Fox News-ը:



«Նրանք մարդիկ ունեին, որոնք կարողացել էին ներթափանցել մեր շտաբ: Կարող եք պատկերացնել, որ այդ մարդիկ մեր շտաբում են եղել», — ասել է Թրամփը իր կողմնակիցների հետ Թենեսի նահանգում ունեցած հանդիպման ժամանակ:



Թրամփը նաեւ առիթը բաց չի թողել հերթական անգամ քննադատելու համար դեմոկրատներին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին անվանել էր ծուռ ոտքերով Հիլարի, իսկ Հետաքննությունների դաշնային բյուրոյին էլ՝ փտած խնձորներ: Թրամփը նաեւ ասել է, որ ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ջեյմս Կլեպերը հաստատել է, որ իր շտաբում լրտես է ներդրված եղել: