Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի

Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է.

«Հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթը դա օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է:
Մազաչափ անգամ չկասկածեք, որ եթե վարչախումբը վստահ լիներ իր հաջողության հարցում, դա կաներ օր առաջ...
Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի, և օր-օրի նվազում է իր հանրային վստահությունը, դրա համար էլ Սահմանադրական դատարանը լուծարելու «շառը» փորձում է գցել Ազգային ժողովի վրա...»։