Կարճ ասեմ՝ մուտիլովկաներ են անում․ Ծառուկյանը՝ «Արարատ Ցեմենտի» փակման մասին (տեսանյութ)

Կարճ ասեմ՝ մուտիլովկաներ են անում․ Ծառուկյանը՝ «Արարատ Ցեմենտի» փակման մասին (տեսանյութ)
«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է իրեն պատկանող «Արարատ Ցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ։ Հանդիպման հենց սկզբում նա հերքեց այն տեղեկությունները, թե գործարանը փակվում է։ Հիշեցնենք, վերջերս գործարանի աշխատակիցներն այս կապակցությամբ բողոքի ակցիա էին իրականացրել՝ ճանապարհ փակելով։





«Կարճ ասեմ՝ մուտիլովկաներ են անում, թե գործարանն են փակում, գործարանն են վաճառում, էս են անում․․․ դուք՝ բոլորդ, այստեղ աշխատել եք, գիտեք, որ Ծառուկյանը նման բան անող չի»,-իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը։









Նա նաև նշեց, որ երկրի տնետսության վիճակը, բնականաբար, իր ազդեցությունն է թողել նաև գործարանի վրա։ Եվ չնայած ստեղծված իրավիճակին՝ գործարանի 1200 աշխատակցից և ոչ մեկը չի կրճատվել։









Մանրամասն՝ տեսանյութում։