Ջոննի Դեպը մեկնել է Մոսկվա

Ջոննի Դեպը մեկնել է Մոսկվա
Ամերիկացի դերասան եւ երաժիշտ Ջոննի Դեպը The Hollywood Vampires խմբի հետ մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր հանդես կգա համերգով՝ «Олимпийский» համալիրում: Այս մասին հայտնում է համալիրի պաշտոնական կայքը: Հրապարակման մեջ նշվում է, որ Դեպը որոշ մեկնաբանություններ է տվել: Մասնավորապես, նա ասել է, որ իր համար երաժշտության եւ դերասանության հանդեպ մոտեցումները կատարելապես նույնական են: «Սակայն երաժշտությունը մարդկանց էմոցիաներին հասնելու ամենակարճ ճանապարհն են հանդիսանում», — նկատել է Դեպը: Մոսկվայում աշխարահռչակ դերասանն արդեն հասցրել է լինել բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկու անվան թանգարանում: