Այնպես չէ, որ Ղարաբաղը նստած է մեր վզին․ Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Այնպես չէ, որ Ղարաբաղը նստած է մեր վզին․ Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

ՀՊՏՀ-ում կայացած տնտեսական քննարկման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադարձավ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վերջին տարիների տնտեսական ցուցանիշներին՝ ասելով, որ Հայաստանում հաճախ չհասկանալով ասում են, թե ղարաբաղցիներին մենք ենք պահում, իրականում, ըստ Բագրատյանի, «այնպես չէ, որ Ղարաբաղը նստած է մեր վզին»։

«Մենք և այս երիտասարդությունը պետք է հասկանանք, որ պայքարը, որը ծավալել ենք Ղարաբաղի համար, իզուր չի եղել։ Մենք այսօր ունենք Ղարաբաղ, և մեզ համար նույնիսկ պատիվ է, որ այնտեղ մի փոքր ավելի լավ է, քան Հայաստանը, և հավասար է Ադրբեջանին։ Դուք պետք է տեսնեիք այն աղքատությունը, որ 90-ականներին կար Ղարաբաղում։ Երկրորդը՝ պիտի իմանանք, որ հենց այդ ամբողջ աճի կեսը ընկնում է պարոն Արայիկ Հարությունյանի և Բակո սահակյանի 10-ամյա աշխատանքային գործունեության շրջանակում․ ոչ պակաս, քան թե 10 տոկոս տնտեսական աճը։ ԼՂՀ բյուջեն մոտ 110 միլիարդ դրամ է, 55 միլիարդը՝ կեսը, տալիս է Հայաստանը, բայց դա մենք չենք նվիրում, որովհետև ԼՂՀ էքսպորտից և ինպորտից չի ստանում մաքսատուրքերը։ Սա կազմում է շուրջ 48 միլիարդ և այնպես չէ, որ Ղարաբաղը նստած է մեր վզին»։

Մանրամասները՝ տեսանյութում։