Չեմ հավատում, հենց լավ մարդկա՞նց պետք է լինի նման բան․ Սոնա Շահգելդյանը՝ Անի Քոչարի հիվանդության մասին

Չեմ հավատում, հենց լավ մարդկա՞նց պետք է լինի նման բան․ Սոնա Շահգելդյանը՝ Անի Քոչարի հիվանդության մասին
Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Անի Քոչարի՝ հիվանդության մասին արված գրառմանը։



Հիշեցնենք, որ «ԵՍ» ամսագրի հայտնի խմբագիր Անի Քոչարը ֆեյսբուքյան էջում գրել է.



«Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ: Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին Ինձ բացակա չդնեք....



Հ.Գ. Փաստորեն հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի Հայրենիք:



Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն, իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին: Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբավում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել:



Առաջ Աստված, տեսնենք ով ում Սիրում եմ ձեզ»:



Սոնա Շահգելդյանը այս առնչությամբ գրել է․ «Աստված քո հետ։Եկեք օգնենք մեր լավ ընկերոջը։ Ուղղակի չեմ հավատում ու շատ հուզված եմ։ Հենց լավ մարդկա՞նց պետք է լինի նման բան»։