Աշխարհի վերջի մասին մեկնաբանությունները կինոարվեստում. I

Աշխարհի վերջի մասին մեկնաբանությունները կինոարվեստում. I
Աշխարհի վերջի մասին քննարկումները կամ այդ թեմատիկայի շուրջ մտորումներն ու մեկնաբանությունները քրիստոնեական ավանդույթի մեջ հատկապես շատացան XIX դարում, Արեւմտյան հասարակության մեջ, որտեղից էլ մուտք գործեցին կինոարվեստ, մինի այսօր էլ պահպանելով իրենց արդիականությունը:



Կինոարվեստում, սակայն, այս թեմայի շուրջ քննարկումները ընթանում են բնապահպանական պրոբլեմատիկայի շրջանակներում, ընդ որում, «բնապահպանություն» կամ «էկոլոգիա»  տերմինն այս դեպքում մեկնաբանվում է շատ ավելի լայն կերպով, քան ընդունված է սովորաբար մեկնաբանել, ներառելով նաեւ մշակութային, հոգեւոր, կրթական ասպեկտները այս հասկացության:



Աշխարհի վերջի թեմատիկան ուղղակորեն կապված է բնապահպանական պրոբլեմների հետ, քանի որ Աշխարհի վերջի դասական սցենարային լուծումներից մեկը հենց բնապահպանական կատաստրոֆան է լինելու, որը եւ բերելու է մոլորակի եւ մարդկության ամբողջական կամ մեծ մասի կործանմանը: Այս թեմատիկայի հանդեպ կինոարվեստի ունեցած հետաքրքրությունը բավական ուշագրավ է, եւ կարեւոր ուսումնասիրության համար, հատկապես, երբ հաշվի ենք առնում, թե որքան լայն տարածում ունի կինոն այսօրվա զանգվածային մշակույթի ոլորտում եւ ինչպիսի ազդեցություն այն կարող է գործել հանրային գիտակցության վրա:



Ավելին, ժամանակակից կինոն այսօր դարձել է հենց հանրային մտայնությունների եւ տրամադրությունների արտացոլողը: Այն բավարարում է հանրային պահանջմունքին, միաժամանակ նաեւ ձեւավորելով նույն հանրային գիտակցությունն ու աշխարհայեցողությունը: Աշխարհի վերջի պատկերումը  XX-XXI դդ կինոարվեստում հանդիսանում է կինոյի առավել տպավորիչ արտահայտչականություն ունեցող պատկերներից մեկը, որը նաեւ ամենից պոպուլյար թեմաներից է: 



Սկսած XX դարի կեսերից մինչեւ մեր օրեր, Աշխարհի վերջի թեմատիկայի մոտիվներով նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմ եւ սերիալ:  Փաստացի կերպով՝ մեկ ժապավեն ամեն տարվա համար: Այս խնդիրն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ժամանցային ոլորտում լիդերային տեղ ունենալուց բացի, կինոարվեստը նաեւ հզոր գործիք է հանրային գիտակցության ձեւավորման, քանի որ կինեմատոգրաֆիական պատկերը ներկայացնում է իրենից բազմապլան եւ բազմաչափ իրողություն, որը կարող է կլանել մարդու ողջ ընկալունակությունն ու զգայականությունը:



Ուշագրավ է այն, որ եթե նախկինում Աշխարհի վերջի մասին տրամադրությունները հասարակության մեջ ձեւավորում էին քարոզիչները, ապա այսօր այդ դերակատարությունն իրականացնում է ոչ ավել, ոչ պակաս, քան կինոարդյունաբերությունը, այն տարբերությամբ, որ կինոարդյունաբերության դեպքում ոչ այնքան կույր սպասողական վիճակ է ձեւավորվում, ինչպես քարոզիչների դեպքում էր, այլ զուտ հետաքրքրություն:



Աշխարհի վերջի այսպես ասած պաշտոնական տերմինը քրիստոնեական ավանդույթին հատուկ տերմինաբանությամբ արտահայտված՝ «ապոկալիսիսն» է, որը նշանակում է մարդկության պատմության ավարտը, որն իր հերթին մաս է կազմում մեկ այլ, շատ ավելի տարողունակ հասկացության՝ «Ժամանակների ավարտի», որն էլ արդեն քրիստոնեական ավանդույթի մեջ դիտարկվում է ժամանակավորից դեպի հավիտենականի անցման համատեքստում: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ քրիստոնեական «Ժամանակների ավարտի» մասին պատկերացումը չի սահմանափակվում միայն մարդկության պատմության ավարտով:



Նեղ իմաստով ըստ քրիստոնեական ավանդույթի, ապոկալիպսիսը մարդկության վերջին օրերի կատարվելիքների մասին հայտնությունն է, որը եւ ժամանակակից մշակույթի մեջ ձեւակերպվում է որպես Աշխարհի վերջ, ըստ հիմնականում անգլոսաքսոնական աշխարհին հատուկ մտածողությամբ, ինչն էլ իր հերթին բերում է համարժեք դրսեւորումների Հյուսիսային Ամերիկայի կրոնական-հոգեւոր միջավայրում եւ մինչ այսօր ծնում ամենից ֆանտաստիկ մեկնաբանություններ եւ կանխատեսումներ: Հենց սա էլ կինոարվեստը վերցնելով կրոնական քարոզիչներից, ձեւավորել է Աշխարհի վերջի կինոպատկերացումների սեփական սցենարները: Պատահական չէ, հետեւաբար այն, որ ԱՄՆ-ն հանդիսանում է առաջատարը այս ժանրի ժապավենների արտադրության թողարկման մեջ:



Bogoslov.ru