Գյումրու Շիրակ ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի -Երևան ճանապարհը

Գյումրու Շիրակ ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի -Երևան ճանապարհը
Այս պահին Գյումրու Շիրակ ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի -Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։



Ավելի վաղ [գրել](https://www.hraparak.am/posts/5b007352b3838a55820719c1/%D5%B7%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%A2%D5%B8%D5%B5%D5%AF%D5%B8%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D6%83%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A8) էինք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնել էր, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն էին։ ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձինք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։



Ի դեպ, ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել «Շիրակ» ՖԱ-ն տուգանել և զրկել 12 միավորից, իսկ թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ զրկել ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելուց։ Շիրակը» բողոքարկել էր որոշումը։