Էլթոն Ջոնը Հայաստանում է

Էլթոն Ջոնը Հայաստանում է
Հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնն արդեն Երևանում է։ Նա Հայաստան է ժամանել ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության նախաձեռնած բարեգործական ծրագրի շրջանակում:



Լսողական սարքեր արտադրող այս ընկերությունը վաղը` ապրիլի 27-ին, միջոցառում է կազմակերպելու, որին մասնակցելու է նաև հանրահայտ երգիչը։



[Sputnik Արմենիայի](https://armeniasputnik.am/) տեղեկություններով` Էլթոն Ջոնն այս ընկերությունը ֆինասավորողներից մեկն է։



Նշենք, որ աշխարհահռչակ երգիչը 2017 թվականի մարտին իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթ ժամանակ [ներկայացրել էր ](https://armeniasputnik.am/world/20170301/6560012/amn-elton-john-xostum-film.html)Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: