Մարզերում բժիշկների պակասի մասին. Արսեն Թորոսյան

Մարզերում բժիշկների պակասի մասին. Արսեն Թորոսյան
Քիչ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․





«![](https://lh4.googleusercontent.com/Jr_rA3KjwyU3vrm_GWkRKm9ykepLpESDhMxH7H7uMjoZ0fjXlZKHXGRZ7aa0FxBKmWocYaOA53DZDd8QU8kceM4yNLp5Vbx4GtNgFEyy0TOYJnfwcG4wwJFLUFYwKQ5Cs1rYc1Al)Մարզերում բժիշկների պակասի մասին։



Նամակով և բանավոր դիմել եմ ՀՀ ԿԳՆ [Արայիկ Հարությունյան](https://www.facebook.com/arayikharutyunyanpage/?fref=mentions)ին, որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն։ Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում։



Այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում»։