Կոլումբիան կդառնա ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր

Կոլումբիան կդառնա ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ իր երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր եւ այս առնչությամբ արդեն համաձայնագրի կքնման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում:



Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, Կոլումբիան այդպիսով կլինի առաջին երկիրը Լատինական Ամերիկայում, որը նման կարգավիճակ կունենա:



2013 թվականին Կոլումբիան եւ ՆԱՏՕ-ն ստորագրել են համաձայնագիր գաղտնի տեղեկությունների փոխանակության մասին:Ի դեպ պետք է նշել, որ Բոգոտայում չեն նախատեսում լինել դաշինքի մի մասը, այլ կանխատեսում են սովորել դաշինքից եւ կիսվել ահաբեկչության եւ թմրաշրջանառության դեմ սեփական փորձով: