Սեուլը հաջողություն է համարում Փհենյան-Վաշինգտոն երկխոսության պահպանումը

Սեուլը հաջողություն է համարում Փհենյան-Վաշինգտոն երկխոսության պահպանումը
Հարավային Կորեաի նախագահ Մուն Չժե Ինը հաջողություն է համարել այն, որ Փհենյան-Վաշինգտոն երկխոսությունը դեռ պահպանվում է եւ հնարավորություն կա շարունակելու բանակցությունները Սինգապուրյան գագաթնաժողովի կայացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Պարբերականը նաեւ նշում է, որ Սեուլը ուշի ուշով հետեւում է Փհենյան-Վաշինգտոն զարգացումներին: Նշենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չի հանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, Փհենյանն արձագանքեց, որ միշտ պատրաստ է երկխոսության ԱՄՆ հետ: Դրանից հետո արդեն Դոնալդ Թրամփը հանդես եկավ երկրորդ հայտարարությամբ, նշելով, որ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները պետք է վերալիցքավորվեն, իսկ Սինգապուրյան գագաթնաժողովը հնարավոր է, որ կայանա: