Աստղագուշակ մայիսի 26-ի համար

Աստղագուշակ մայիսի 26-ի համար
**Խոյ**. Շրջապատի մարդկանց աջակցությունից հրաժարվելը նպատակահարմար չէ: Այսիր շատ ժամանակ հատկացրեք սիրելին: Այսօր առաջացած հիվանդությունները կունենան թեթեւ դրսեւորում: Այդուհանդերձ բուժպրոֆիլակտիկ պրոցեդուրաներից խուսափել չի հաջողվի:



**Ցուլ**. Մտածեք սեփական առողջության ամրապնդման մասին: Օրվա երկրորդ կեսին ձեր հմայքը եւ անկեղծությունը շատ ազդեցիկ մարդկանց մոտ կառաջացնի հիացմունք ձեր հանդեպ: Չափազանց զգացմունքայնությունը կարող է մեկնաբանվել որպես թեթեւամտություն, այնպես որ ուշադիր եղեք ավելորդ զգացմունքայնությունից:



**Երկվորյակ**. Զսպեք էմոցիաները: Եղեք շրջահայաց եւ ողջամիտ: Մտերիմների բարի խորհուրդներին ականջալուր եղեք, հաստատ նրանք ձեր վատը չեն կամենում: Խուսափեք մասսայական միջոցառումներից, մարդաշատ վայրերից: Հնարավոր է ստանաք ֆիզիկական վնասվածքներ:



**Խեցգետին**. Օրը կանցնի բավական հանգիստ: Ինքնավստահ եք, մտքերն ու զգացմունքները կայուն են ու ներդաշնակ: Ծանր ֆիզիկական աշխատանք խորհուրդ չի տրվում: Օրվա երկրորդ կեսը կարող եք անցկացնել ընտանեկան միջավայրում:



**Առյուծ**. Այսօր հնարավոր են փոփոխություններ, նոր ծանոթություններ:  Հնարավոր է անակնկալ ֆինանսական ճգնաժամի առաջ կանգնեք: Ինչ էլ որ այսօր տեղի ունենա, վերաբերվեք փիլիսոփայորեն: Այսօր հատկապես ձեզ կօգնեն նպատակասլացությունն ու կազմակերպվածությունը:



**Կույս**. Օրը ձեզ համար կլինի աշխույժ եւ ուրախություններով լի: Այնուհանդերձ օրվա մեջ կզգաք, որ սեփական ես-ի ամրապնդման կարիք ունեք: Փորձեք փոքր քայլերով ընթացիկ հարցերում պնդել սեփական մոտեցումը, կարծիքը: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ կայացնել:



**Կշեռք**. Հնարավոր է անբավարարվածության զգացում ունենաք՝ լինի դա աշխատանքից թե անձնական կյանքից: Մի շտապեք որոշումներ կայացնել: Ցանկալի չէ, որ սկսեք զբաղվել ձեզ համար անծանոթ գործերով: Կոմպետենցիայի բացակայությունը կարող է տհաճ փաստերի առաջ կանգնեցնել ձեզ:



**Կարիճ**. Այսօր դուք ձեզ լավ կզգաք: Ամեն բան առաջ է ընթանումներդաշնակ եւ ըստ նախապես պլանի: Օրվա մեջ կարող եք ձեզ թույլ տալ որոշ  փոքրիկ գնումներով: Ուշադիր եղեք ֆինանսական վիճակին եւ խուսափեք ավելորդ ծախսատար հրավերքներից:



**Աղեղնավոր**.  Օրը հարմար է գործուղումների եւ ճամփորդությունների համար: Սակայն, մինչ տանից դուրս գալը ուշադրություն դարձրեք գրպանի պարունակությանը: Հնարավոր է, որ բավարար միջոցներ չունենաք նման ձեւով օրն անցկացնելու համար: Նոր պլանները ձեզանից կպահանջեն  ընդլայնել ծանոթությունների շրջանակը:



**Այծեղջյուր**. Հարմար օր է տանին գործերով զբաղվելու համար: Կարող եք քննարկել վերանորոգման հետ կապված հարցեր, փորձել ուժերը խոհանոցում: Հնարավոր են խոսակցություններ մտեիմներից մեկի ամուսնության մասին, ինչը կուրախացնի ձեզ:



**Ջրհոս**. Հաջողության հասնելու համար խորհուրդ է տրվում կենտրոնացնել ուժերն ու ուշադրությունը: Օրը հարմար է կարիերայի վերելքի շուրջ պլաններ կազմելու համար: Օրվա վերջում հնարավոր է հոգնածություն զգաք: Երեկոն կարող եք անցկացնել որեւէ մշակութային միջոցառման այցելելով:



**Ձկներ**. Օրը բարենպաստ է սպորտով եւ ցանկացած տեսակի ֆիզիկական գործով զբաղվելու համար: Զսպեք էմոցիաները, ինչ էլ որ այսօր տեղի ունենա: Ավելորդ տպավորականությունը կարող է պատճառ դառնալ տրամադրության  լուրջ բացասական փոփոխությունների, ինչն էլ կազդի շրջապատի հետ ձեր հարաբերությունների վրա: