Աջակցենք Արաքսին․ Լիլիթ Մակունց

Աջակցենք Արաքսին․ Լիլիթ Մակունց
Քիչ առաջ ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ կիսելով վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուքում շրջանառվող միջազգային մրցույթի հայազգի մասնակից Արաքս Սարգսյանի օգտին քվեարկելու [հղումը](https://www.facebook.com/CinemaMakeupSchoolFanPage/app/303561899745219?brandloc=DISABLE&app_data=view-gallery%2Cfor-0nkAYKXWq_g%2Cchk-5b081f3346ee3)։ Նա գրել է․



«Խնդրում եմ լայնորեն տարածենք ու աջակցենք Արաքսին: Ունենք ընդամենը երկու ժամ»:



Նշենք, որ Արաքսը այս մրցույթով հնարավորություն ունի կրթաթոշակ ստանալ Cinema Makeup School դպրոցում։ Հայազգի մասնակցի աշխատանքը մրցում է մի շարք երկրներից ուղարկված աշխատանքների հետ։ Ամենամոտ մրցակցությունը Կոլումբիայի մասնակցի հետ է։



Աշխատանքի համբավը հասցրել է նույնիսկ դուրս գալ Հայաստանի սահմաններից․ այսօր դրա մասին [գրել է Buzzfeed-ը](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.buzzfeed.com%2Fnilssjoberg12%2Fdoes-this-xenomorph-have-a-chance-to-win-3gv3s%3Futm_term%3D.ih7qVy68K%23.ffnjZl3Dv&h=ATOYVcf67oq-5vvthGKUsRz4MSlEEvogOFdPrJ2WAoHrCdIA57haH9QTmF0Isa68VzmoypF-ZOH56VoXIAqb1DaRR17iyvZkPY_JGMmrySO5q1USNee6FgUvw6t6aNH0Ej1yZ9puRSVbf4rOhnL8)։