ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն միացել են Boeing MH17-ի ավիաաղետում Ռուսաստանի դեմ ներկայացված մեղադրանքներին

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն միացել են Boeing MH17-ի ավիաաղետում Ռուսաստանի դեմ ներկայացված մեղադրանքներին
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենդ Ստոլտենբերգը միացել է MH17 ավիաաղետում Ռուսաստանի դեմ առաջ քաշված մեղադրանքներին:



ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարություն այս առնչությամբ:



Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ այդ ավիաաղետը գլոբալ ողբերգություն է հանդիսացել եւ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իր հերթին հակառուսական մեղադրանքներին միացել է նաեւ ԵՄ-ն:



Համաեվրոպական կառույցից կոչ են արել Ռուսաստանին ստանձնել կատարվածի պատասխանատվությունը եւ համագործակցել քննության հետ:



Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող ինքնաթիռը կործանվել էր: Հետագա քննության ժամանակ պարզվել է, որ կործանման պատճառ է եղել Ռուսական «Бук» սիստեմը: Նշենք նաև, որ Կրեմլը հերքել է ավիաաղետին իր մասնակցությունը: