Նիդերլանդներն ու Ավստրալիան մեղադրել են Ռուսաստանին MH17-ի աղետի համար

Նիդերլանդներն ու Ավստրալիան մեղադրել են Ռուսաստանին MH17-ի աղետի համար
Նիդերլանդների եւ Ավստրալիայի իշխանությունները մեղադրել են ռուսական կողմին մալայզիական Boeing MH17 ինքնաթիռի աղետի համար:



Այս մասին հայտնում է BBC-ն:



Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը ավիաաղետին, սակայն հաշվի առնելով, որ ավիաաղետի հետաքննության արդյունքներով ինքնաթիռը խոցած «Бук» համակարգը եղել է ռուսական, Նիդերլանդներն ու Ավստրալիան հակված չեն հավատալ Մոսկվայի բերած փաստարկներին:



Ներկայումս, պաշտոնական Ամստերդամը պատրաստվում է քայլեր ձեռնարկել Մոսկվային տեղի ունեցած ավիաաղետի գործով պատասխանատվության կանչելու համար: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտն էր կոչ արել Մոսկվային դադարել ստել ավիաաղետի հետ կապված իբրեւ թե կապ չունենալու հավաստիացումներում: