Կառավարության երկարատև նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք)

Կառավարության երկարատև նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք)
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսեց հայտարարությամբ, որ որոշում է կայացրել դիմել ՀՀ նախագահին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին պաշտոնից ազատելու համար:



«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Պարոն Մովսես Հակոբյանի հետ այսօր մինչեւ օրվա վերջ տեղի կունենա գլխավոր շտաբի պետի նոր նշանակում»,-ասաց վարչապետը:



Այնուհետև նա դիմեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին՝ բացատրություն պահանջելով նրանից, թե ինչու իրեն չի զեկուցել, երբ Ռուսստանի իր գործընկերներից նամակ է ստացել։ Այս աբցատրությունն ստանալուց հետո նոր Փաշինյանն անցավ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը։ Օրակարգում ընդգրկված էր 18 հարց, որոնց քննարկումը տևեց բավականին երկար՝ մոտ երկու ժամ։



Ներկայացնում ենք կառավարության այսօրվա նիստի լուսանկարները՝ արված **Hraparak.am**-ի կողմից։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**