Անցակետում ադրբեջանցիները տղամարդկանց մեքենայից իջեցրել են, մոտ 5 մետր քայլեցրել, նկարել

Անցակետում ադրբեջանցիները տղամարդկանց մեքենայից իջեցրել են, մոտ 5 մետր քայլեցրել, նկարել

Իրավապաշտպան Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախից ժամանող որոշ տղամարդիկ ասում են, որ անցակետում տղամարդկանց մեքենայից իջեցրել են, մոտ 5 մետր քայլեցրել, նկարել, ապա թույլ տվել նստել մեքենան, շարունակել ճանապարհը։ Անձնագրերը չեն ստուգել։ 
Նաև տեսախցիկի առջև հարցրել են՝ ինքնակամ եք լքում Արցախը, չէ՞, ձեզ ոչ մեկ չի ստիպում, չէ՞։ 
Բնականաբար, ասել են՝ այո, ինքնակամ։ Այլ բան չէին էլ կարող ասել...»։