Չեմ կարծում, թե Բաքուն զիջումների կգնա. Աջար Կուրտով

Չեմ կարծում, թե Բաքուն զիջումների կգնա. Աջար Կուրտով
ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր երեքշաբթի օրը բրիֆինգի ժամանակ, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում երկարաժամկետ լուծում գտնելու համար անհրաժեշտ է, որ ուղիղ բանակցություններ տեղի ունենան ԼՂՀ եւ Ադрրբեջանի միջեւ: Նրա խոսքով շատ տարիներ Բաքուն հրաժարվել է Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցությունների նստել, այն դեպքում, երբ 1994-ի զինադադարը կնքվեց հենց ուղիղ բանակցությունների արդյունքում: Ռուսաստանցի քաղաքագետ Աջար Կուրտովը կարծում է, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին լիովին հասկանալի են եւ համահունչ միջազգային իրավունքին, սակայն Բաքուն դժվար թե համաձայնի բանակցային այդ ձեւաչափին: РУСАРМИНФО-ի հետ զրույցի ընթացքում նա մասնավորապես ասել է.



«Ադրբեջանի համար ձեռնտու չէ դա, քանի որ այդպիսով նա ստիպված է լինելու իր շատ գործողությունների սխալականությունն ընդունելու: Չեմ կարծում, թե Բաքուն ինչ ինչ զիջումների կգնա այս հարցում»:



Ռուսաստանցի քաղաքագետը կարծում է, որ Բաքվում հիմնական մտավախությունը կայանում է նրանում, որ ղարաբաղյան պատվիրակության հետ նրանց չի հաջողվի դիպլոմատիկ մանեւրերի միջոցով իրենց որոշումները պարտադրել: «Իրականում, այն մարդիկ, ովքեր դիմակայել են զենքը ձեռքին, պաշտպանել են իրենց անկախությունը եւ կորցրել իրենց հարազատներին, տեսել պատերազմի արհավիրքները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարումները Ադրբեջանի կողմից եւ դժվար թե զոհաբերեն այն, ինչի համար արյուն են թափել»,- ամփոփել է Աջար Կուրտովը, նշելով նաեւ, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների դեպքում Բաքվի հնարավորությունները փոխզիջումային որոշման մասով, էականորեն կնվազեն: