Մեգան Մարքլը ցանկություն է ունեցել ԱՄՆ նախագահ դառնալու

Մեգան Մարքլը ցանկություն է ունեցել ԱՄՆ նախագահ դառնալու
Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ով արդեն կրում է Սասեքսի դքսուհի տիտղոսը, բազմիցս է խոսել ժամանակին, որ ցանկություն ունի դառնալու ԱՄՆ նախագահ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Դքսուհուն մոտ կանգնած իր անանուն աղբյուրներից մեկի փոխանցած տեղեկությունները վկայակոչելով, պարբերականը գրում է, որ այսօր էլ նա հստակ հասկացրել է, որ այդ հավակնություններից չի հրաժարվել եւ ցանկանում է դառնալ ԱՄՆ նախագահ: Դքսուհու ներկայացուցիչները արդեն հասցրել են հերքել այդ խոսակցությունները, սակայն մամուլում նաեւ քննարկվում է այն, որ Մեգան Մարքլը բավական լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ      եւ հետաքրքրված է քաղաքականությամբ: