Եկատերինբուրգի քաղաքապետը հրաժարական է տվել

Եկատերինբուրգի քաղաքապետը հրաժարական է տվել
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը հրաժարական է տվել: Այս մասին արդեն նախկին քաղաքապետը գրել է իր թվիթերյան էջում: Ըստ գրառման քաղաքի կանոնադրության մեջ նախաստեսվում փոփոխությունները, որով քաղաքապետի ուղիղ ընտրությունների ընտրակարգը ենթարկվում է փոփոխության, ինքը համարում է քաղաքացիների շահերի ոտնահարում եւ խաբեություն: Ու քանի որ չի ցանկանում մասնակցել այդ ամենին, ապա հարմար է գտել հրաժարականի դիմում ներկայացնել: Նշենք, որ մինչ այդ էլ նա հայտարարել էր, որ քաղաքի կանոնադրության մեջ վերոնշյալ փոփոխություններն ամրագրող որոշումը չի ստորագրի: