Օգնություն՝ օգնություն ստացողներին

Օգնություն՝ օգնություն ստացողներին
Օրեր առաջ Հրազդան քաղաքում Հայկական Կարմիր Խաչ ընկերության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է տրամադրել՝ 2 շիշ ձեթ, խտացարած կաթ, 1կգ բրինձ, 1կգ հնդկաձավար: Մասնաճյուղի նախագահ Արմեն Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 600 ընտանիքներին օգնություն են բաժանել: Թե ինչպես են բաշխել օգնությունը եւ ի՞նչ կարգով են ընտրվել այդ ընտանիքները, Արմեն Սողոմոնյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ ունեն ցուցակ, որտեղ ընգրկված են սոցիալապես անապահով ընտանիքները:



Իրականում այդ օգնությունը մի տխուր պատմության է վերածվել: Հրազդանում բնակիչները մեկը մյուսին ասում են, որ մարզպետարանում օգնություն են տալիս թոշակառուներին եւ նպաստառուներին՝ գնացեք եւ ստացեք: 2 ժամ հետո մարզպետարանի երկրորդ հարկը «պաշարում» են թոշակառուներն ու սոցիալապես անապահով ընտանիքները: Օգնություն ստանալու համար բնակիչների հերթին սահման չկար, իսկ զավեշտն այն էր, որ բաշխելու ժամանակ մարդիկ իրար հրում էին, մեկը՝ վատանում էր, մյուսը հասցնում է մեկ այլ թոշակառու ձեռքից օգնության տոպրակը գողանալ: Եվ նույն պահին մարզպետարան են ժամանում ե՛ւ շտապ օգնության աշխատակիցները, ե՛ւ ոստիկաններ: