Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում ստորագրած բոլոր պայմանագրերից

Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում ստորագրած բոլոր պայմանագրերից
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում ստորագրած բոլոր այն պայմանագրերից, որոնք չեն համապատասխանում Ուկրաինայի շահերին: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Պորոշենկոն ասել է, որ պաշտոնական Կիեւը չի հաստատել ԱՊՀ կանոնադրությունը եւ մտադիր չէ դառնալ ԱՊՀ լիարժեք անդամ: Ուկրաինայի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս ուկրաինացի մասնագետները մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք Կիեւը ստորագրել է ԱՊՀ շրջանակներում եւ եթե թեկուզ դույզն ինչ հակասություն տեսնեն ուկրաինական շահերին, ապա Կիեւը դուրս կգա այդ պայամանագրերից: