Հայտնի է Ռուսաստանի կառավարության նոր կազմը

Հայտնի է Ռուսաստանի կառավարության նոր կազմը
Հայտնի է դարձել Ռուսաստանի կառավարության նոր կազմը: Կառավարության կազմը ձեւավորում է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, սակայն հաստատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:



Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից եւ նոր նախագահի՝ Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո, ըստ գործող օրենսդրության կառավարությունը հրաժարական էր ներկայացրել, եւ մեկնարկել էր նոր կառավարության ձեւավորման գործընթացը:



Եվ այսպես՝



Դմիտրի Մեդվեդեւ- Ռուսաստանի Դաշնության վարչապետ



Անտոն Սիլուանով- Առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար



Տատյանա Գոլիկովա- փոխվարչապետ՝ սոցիալական ոլորտի հարցերով



Ալեքսեյ Գորդեեւ- փոխվարչապետ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով



Օլգա Գոլոդեց- փոխվարչապետ սպորտի եւ մշակույթի հարցերով



Մաքսիմ Ակիմով- փոխվարչապետ թվային տնտեսության, տրանսպորտի եւ կապի հարցերով



Յուրի Բորիսով- փոխվարչապետ ռազմարդյունաբերական համալիրի հարցերով



Յուրի Տրուտնեւ- փոխվարչապետ



Վիտալի Մուտկո- փոխվարչապետ շինարարական ոլորտի հարցերով



Դմիտրի Կոզակ- փոխվարչապետ արդյունաբերության եւ էներգետիկայի հարցերով



Կոնստանտին Չույչենկո- փոխվարչապետ՝ կառավարության ապարատի կառավարման հարցերով



Վլադիմիր Կոլոկոլցեւ- ներքին գործերի նախարար



Սերգեյ Լավրով-արտաքին գործերի նախարար



Սերգեյ Շոյգու- պաշտպանության նախարար



Ալեքսանդր Կոնովալով- արդարադատության նախարար



Դենիս Մանտուրով- արդյունաբերության եւ առեւտրի նախարար



Վլադիմիր Մեդինսկի- մշակույթի նախարար



Վերոնիկա Սկվորովցովա-առողջապահության նախարար



Օլգա Վասեիլեւա- լուսավորության նախարար



Միխայիլ Կոտյուկով- բարձրագույն կրթության եւ գիտության նախարար



Մաքսիմ Օրեշկին- տնտեսական զարգացման նախարար



Պավել Կոլոբկով- սպորտի նախարար



Դմիտրի Պատրուշեւ- գյուատնտեսության նախարար



Դմիտրի Կոբիլկին- բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար



Մաքսիմ Տոպիլին- աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար



Եվգենի Դիտրիխ- տրանսպորտի նախարար



Ալեքսանդր Նովակ- էներգետիկայի նախարար



Վլադիմիր Յակուշեւ- շինարարության եւ բնակկոմունալ տնտեսության նախարար



Կոնստանտին Նոսկով- թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար



Ալեքսանդր Կոզլով- Հեռավոր Արեւելքի զարգացման նախարար



Սերգեյ Չեբոտարեւ- Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար



Եվգենի Զինիչեւ- արտակարգ իրավիճակների նախարար: