Twitter-ում Քիմ Քարդաշյանն ունի 60 միլիոն բաժանորդ

Twitter-ում Քիմ Քարդաշյանն ունի 60 միլիոն բաժանորդ
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի գերաստղ Քիմ Քարդաշյանը ահռելի երկրպագուների բանակ ունի սոցցանցերում:



Նրա ինստագրամյան էջին բաժանորդագրված է 111 մլն օգտատեր, իսկ թվիթերյան էջի բաժանորդների թիվն հասել է 60 միլիոնի։



Այս մասին հայտնել է ինքը՝ գերաստղը, թվիթերյան գրառմամբ, նշելով, որ իրեն դուր է գալիս կապ պահպանել բոլորի հետ:



Նշենք, որ բառացիորեն երեկ Քիմը թողարկել էր իր Appetite Suppressant Lollipops կոնֆետները, որոնք օգնում են նիհարել՝ կարգավորելով սովի զգացողությունը: