Իրանը բարձրաձայնել է Միջուկային գործարքի համաձայնագրի պահպանման նախապայմանը

Իրանը բարձրաձայնել է Միջուկային գործարքի համաձայնագրի պահպանման նախապայմանը
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի հետեւել Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանին, որը հայտնի է նաեւ Միջուկային գործարքի համաձայնագիր անվամբ, եթե մասնակիցները կարողանան պաշտպանել Իրանի շահերը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Դեսպանը մասնավորապես ասել է, որ եթե Իրանի շահերը պաշտպանվեն, ապա Թեհրանը կմնա ՀՀԳՊ-ում, եւ հավելել, որ իհարկե Իրանը անընդհատ բանակցություններ չի վարի, սակայն նաեւ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ներկա պայմաններում գործարքի պահպանմամբ, որքանով են պաշտպանված Իրանի շահերը: Դեսպան Սանային նաեւ ասել է, որ ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալը վատ նշան է համարում, եւ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պահպանել միջազգային պայմանավորվածությունները: