Ռուսաստանը ձգտելու է քիմիական հարձակումների ապաքաղաքականացված հետաքննությունների անցկացմանը

Ռուսաստանը ձգտելու է քիմիական հարձակումների ապաքաղաքականացված հետաքննությունների անցկացմանը
Ռուսաստանը մտադիր է հասնել այն բանի, որ Սիրիայում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման դեպքը ապաքաղաքական հետաքննության ենթարկվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ։



Ըստ հայտարարության, Մոսկվան ակնկալում է, որ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը Դումայում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման դեպքի առնչութամբ իր հետաքննության արդյունքում կհանգի այնպիսի եզրակացությունների, որոնք կօգնեն վերականգնել դեպքերի ճշգրիտ ընթացքը եւ զերծ կլինեն չհիմնավորված մեղադրանքներին եւ անապացույց հայտարարություններից։



Զախարովան հիշեցրել է, որ Դումայի ենթադրյալ քիմիական հարձակման միջադեպը պատճառ է դարձել, որպեսզի արեւմտյան հայտնի «եռյակը» ավիահարվածներ հասցնի Սիրիայում։