Սուրաբայայի ահաբեկչի տնից 50 ռումբ են հանել

Սուրաբայայի ահաբեկչի տնից 50 ռումբ են հանել
Ինդոնեզիայի իրավապահները Սուրաբայայի ահաբեկչի տանից, ով նախօրեին իր ընտանիքի անդամների հետ ինքնապայթեցման եղանակով ահաբեկչական բռնարարք էր իրականացրել ոստիկանական բաժանմունքի մոտ, 54 ռումբ են հայտնաբերել իրականացրած խուզարկության ընթացքում։



Այս մասին հայտնում է Jakarta Post-ը։



Հիշեցնենք, որ պայթյունը Սուրաբայայի ոստիկանատան մոտ որոտացել էր երեկ առավոտյան։ Ըստ Jakarta Globe-ի հրապարակած կադրերի, երկու մոտոցիկլ մոտեցել են ոստիկանատանը, եւ մոտոցիկլիստները իրականացրել են ինքնապայթեցում։ Տուժել է 6 հոգի, որից երեքը՝ քաղաքացիներ, 3-ը՝ ոստիկաններ։



Ահաբեկիչները եղել են նույն ընտանիքի անդամներ եւ հարել են ԻՊ խմբավորմանը։



Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Սուրաբայայում արդեն 4-րդ, իսկ Ինդոնեզիայում 5-րդ ահաբեկչությունն է տեղի ունենում։