Տեղյակ չե՞ք, թե՞ ուզում եք տեսնեք՝ ես գիտեմ, թե չէ․ Գնել Սանոսյան

Տեղյակ չե՞ք, թե՞ ուզում եք տեսնեք՝ ես գիտեմ, թե չէ․ Գնել Սանոսյան

Հայ-ադրբեջանական սահմանի ո՞ր հատվածն է սահմանազատված, այսօր «Հրապարակը» հարցրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ հիշեցնելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե սահմանազատում տեղի կունենա այն ժամանակ, երբ հաստատվի սահմանազատման հարցրերով կանոնակարգը։ Ի՞նչ տեղի ունեցավ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում, եթե դա սահմանազատում չէր։ 

«Տեղյակ չե՞ք, թե ուզում եք տեսնեք` ես տեղյակ եմ թե չէ»,-հարցից զարմացավ Գնել Սանոսյանը։ 

«Կիրանցի հարակից հատվածները»,-նշեց նա։ Ադրբեջանն է՞լ է համարում այդ մասը սահմանազատված հատված։

«Երկու կողմերը միասին, իրավական փաստաթղթեր ունեն, հանդիպումներ են եղել, այդ հատվածը համարվում է սահմանազատված»,-պատասխանեց Սանոսյանը։

ՏԿԵ նախարարը կա՛մ ստում է, կա՛մ բավարար տեղյակ չէ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին Ադրբեջանը Հայաստանից պահանջեց անհապաղ վերադարձնել  Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ մինչեւ սահմանազատման գործընթացը սկսելը, որից հետո սկսվեց Կիրանցի հայտնի դեպքերը։ Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով սահմանազատման գործընթացի շարունակությանը՝ Նիկոլ Փաշինյանն ակամա խոստովանեց, որ Կիրանցում սահմանազատում չի եղել, նշելով, որ սահմանազատում կլինի այն ժամանակ, երբ կհաստատվի հանձնաժողովների կանոնակարգը։ Առհասարակ` տրամաբանական է, որ կանոնակարգը հաստատվում է գործընթացը սկսելուց առաջ, այլ ոչ թե հետո: Իսկ մինչ կանոնակարգի հաստատումն արված «սահմանազատումն» ընդամենը հակառակորդի պահանջով ինչ որ տարածքների հանձնում էր իրեն, քանի որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր համոզում տավուշցիներին` «եթե չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»:

Մանրամասն՝ տեսանյութում