Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման օրակարգը հայտնի է

Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման օրակարգը հայտնի է
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը բարձրաձայնել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման օրակարգը, եթե այդպիսի հանդիպում, իհարկե, տեղի ունենա:



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ըստ ռուս բարձրաստիճան դիվանագետի, հիմնական հարցը կլինի ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ ռազմավարական փոխգործակցության հարցերը: Նա նաեւ հավելել է, որ առանց այս հարցերի քննարկման անհնար է առհասարակ պատկերացնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:



Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ չնայած այն հանգամանքին, որ նախագահ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նախագահ Պուտինի հետ, սակայն ամերիկյան կողմը հանդիպման հետ կապված գործնական հետաքրքրվածություն չի ցուցաբերում: