Brent տեսակի նավթը գերազանցել է 79 դոլար/բարել արժեքը

Brent տեսակի նավթը գերազանցել է 79 դոլար/բարել արժեքը
Brent տեսակի նավթի մեկ բարելը 2014 թվականի նոյեմբերի 25-ից հետո առաջին անգամ գերազանցել է 79 դոլարը, մեկ բարելի դիմաց: Այս մասին վկայում են բորսայական սակարկությունների տվյալները: Այսպես, Brent տեսակի նավթի մեկ բարելն այսօր Լոնդոնի բորսայում կազմել է 79,02 դոլար, թանկանալով 0,98%: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելը թանկացել է 0,68% եւ կազմում է 71,44 դոլար: Նշենք, որ սրան զուգահեռ, Ռուսաստանը նաեւ թանկացում է արտահանվող նավթի մաքսատուրքը 13,3 դոլարով, դարձնելով 131,8 դոլար: