Գազայի սեկտորում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհերի թիվը աճում է

Գազայի սեկտորում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհերի թիվը աճում է
Պաղեստինի ինքնավարության Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պաղեստինցիների եւ իսրայելական բանակի միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհերի թիվը աճել է, հասնելով 59-ի:Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, զոհերի թվում կա նաեւ մեկ ութ ամսեկան երեխա, որը խեղդվել է գազի շնչելու հետեւանքով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաղեստինցիների եւ Իսրայելի զինուժի բախումների հետեւանքով տուժել է մոտ երեք հազար մարդ, եւ զոհվել 52-ը: Նշենք, որ բախումները տեղի են ունեցել Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացումից հետո: