«Հրապարակ»․ Առաջին միջազգային այցը

«Հրապարակ»․ Առաջին միջազգային այցը
Նիկոլ Փաշինյանն իր առաջին միջազգային այցն է կատարել՝ մասնակցել է Սոչիում Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել եւ իր ելույթում հավաստիացրել․ «Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում, որի մասին, կարծում եմ, լավ տեղեկացված եք:



Մենք արդեն ձեւավորել ենք կառավարություն, որի ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղիների փոփոխություն: Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»: