«Ի՞նչ եք մուտիլովկա անում»․ տնօրենը՝ աշխատողներին

«Ի՞նչ եք մուտիլովկա անում»․ տնօրենը՝ աշխատողներին
Այսօր վաղ առավոտից ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի աշխատողները և վաղ առավոտից գործադուլ են հայտարարել ու չեն պատրաստվում աշխատանքի գնալ, մինչև հարցին լուծում չտան։ Խնդիրն այն է, որ աշխատակիցները բարձրաձայնում են իրենց աշխատավարձերի, հավելավճարների մասին, քանի որ նրանք չեն ստացել հավելավճարներ, իսկ աշխատավարձի չափն էլ մեկ ամսում կտրուկ նվազել է։



ՀԷՑ-ի աշխատակիցները **Hraparak.am**-ի հետ զրույցում նշեցին՝ քանի դեռ ՀԷՑ-ը չէր սեփակաշնորվել Սամվել Կարապետյանի կողմից, նրանք ստացել են նորմալ աշխատավարձ ու հավելավճարներ, իսկ սեփակաշնորհումից հետո անգամ արտաժամյա աշխատանքի դեպքում չեն վճարվել։ Աշխատակիցները նաև հավելեցին, որ այն օրվանից ի վեր, ինչ Կառմեն Մնացականյանը տնօրեն է՝ մոտ 3 տարի, ՀԵՑ-ը վերածվել է ընտանեկան բիզնեսի։ Մասնաճյուղում աշխատում են նրա տղան, բարեկամները, ովքեր գրեթե աշխատանքի չեն գալիս։



Նրանք վճռական են տրամադրված, պահանջում են պատգամավոր Սասուն Միքայելյանին, կոչով դիմում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրին լուծում տալու համար։



Նշենք նաև, որ աշխատակիցները, երբ հավաքված սպասում էին տնօրենին, որ գա իրենց հարցին լուծում տա, տնօրեն Կառմեն Մնացականյանը, հասնելով տեղամաս և լսելով աշխատակիցներին, ասաց․ «Ի՞նչ եք մուտիլովկա անում»։



Այս պահին սպասում են պատասխանատուների՝ ՀԷՑ-ի գլխամասից։ Նշենք, որ ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղը սպասարկում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը։



**Նելլի Կարապետյան**