Համեմատել են ռուսական եւ ամերիկյան գերձայնային զինատեսակները

Համեմատել են ռուսական եւ ամերիկյան գերձայնային զինատեսակները
ԱՄՆ-ն փորձում է կենտրոնանալ եւ ստեղծել ոչ միջուկային զինատեսակներ, այդպիսով հետ չմնալով Ռուսաստանից եւ Չինաստանից հատկապես գերձայնային զինատեսակների ստեղծման մեջ: Այս մասին հայտնում է CNBC News-ը: Ըստ հեռուստակայանի պատրաստած ռեպորտաժի, ամերիկյան զինվորականները մեկ անգամ չէ, որ խոստովանել են, որ ռուսներն ու չինացիները առաջ են անցել իրենցից գերձայնային զինատեսակների ստեղծման հարցում: Մասնավորապես, գեներալ Ջոն Հայթենն էր հանդես եկել հայտարարությամբ, որ Միացյալ Նահանգները չի կարողանա հակազդել գերձայնային հրթիռների հարձակմանը: Սակայն շատ ամերիկացի փորձագետներ, ըստ հաղորդման, զբաղված են ավելի բարդ ոչ-միջուկային սպառազինությունների մշակմամբ, որոնք պետք է գերճշգրիտ կերպով խոցեն փոքրիկ թիրախները, այն դեպքում, երբ միջուկային հրթիռների համար դա այնքան էլ էական հարց չի հանդիսանում: Այդպես ԱՄՆ-ն փորձելու է պահպանել իր դիրքերը եւ փոխհատուցել կորցրածը: