Հաջողվել է հանգցնել Դուբայի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհը

Հաջողվել է հանգցնել Դուբայի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհը
Դուբայի Dubai Marina թաղամասի Zen Tower կոչվող շենքում բռնկված մեծ հդեհը հաջողվել է հանգցնել։ Այս մասին հայտնում է ԱՄԷ-ի Gulf News առցանց պարբերականը։



Ըստ տեղեկությունների, տուժողներ չեն եղել, իսկ հրդեհի պատճառը մնում է չբացահայտված։



Դեպքի վայր է ուղղվել փրկարարների 5 հաշվարկ։ Բնակիչները հաջողությամբ տարհանվել են, իսկ կրակը հաջողվել է մարել մոտ 45 րոպեում։