Ռուսաստանի կապիտալի զուտ արտահոսքը ավելացել է 2 անգամ՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում

Ռուսաստանի կապիտալի զուտ արտահոսքը ավելացել է 2 անգամ՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում
Ներդրողները ըստ մայիսի 9-ի տվյալներով ռուսական տնտեսության վրա կենտրոնացած ֆոնդերից հանել են 224 միլիոն դրամ, անցյալ շաբաթվա 108 միլիոն դոլարի դիմաց: Այս մասին հայտնում է Сбербанк КИБ-ը, վկայակոչելով Emerging Portfolio Fund Research (EPFR)՝ ֆինանսական ներհոսքի եւ արտահոսքի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագիտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքները: Ըստ այդմ, ԲՌԻԿՍՏ /Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա եւ Թուրքիա/ երկրների շարքում վերջին մեկ շաբաթում սա կապիտալի ամենամեծ արտահոսքն է: Նշվում է, որ սա չափազանց մտահոգիչ խնդիր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրումների ծավալները ընթացիկ տարվա ապրիլի վերջի տվյալներով, վերջին մի քանի տարիների կտրվածքով նվազել է ոչ պակաս քան 35 անգամ: