Գերմանիան բացասաբար է գնահատել ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված սանկցիաները

Գերմանիան բացասաբար է գնահատել ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված սանկցիաները
Գերմանիայի Տնտեսական զարգացման նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի բաց եւ ազնիվ բանակցությունները ամերիկյան գործընկերների հետ Իրանի ատոմային ծրագրերի հետ կապված: Ինչպես փոխանցում է DW-ն, նախարար Ալթմայերը մասնավորապես ասել է.



«Մենք կշարունակենք բաց, ազնիվ եւ պարզորոշ բանակցությունները մեր ամերիկացի գործընկերների եւ բարեկամների հետ: Մեր նպատակն է, որպեսզի պահպանվի Միջուկային գործարքի համաձայնագիրը եւ մեր քայլերը մենք կհամաձայնեցնենք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ հետ»:



DLF-ն էլ հավելում է, որ նախարար Ալթմայերը նաեւ ասել է, որ սանկցիաները, որոնք ԱՄՆ-ն սահմանում է ընդդեմ Իրանի, ավելի կավելացնի լարվածությունը, կնվազեցնի վստահության մթնոլորտը  եւ կբերի նեգատիվ էֆեկտրների, որոնք բացասաբար կազդեն եւ համաշխարհային քաղաքական եւ համաշխարհային տնտեսական գործընթացների վրա: