«Հրապարակ»․ Որտե՞ղ է ապրելու Սերժ Սարգսյանը

«Հրապարակ»․ Որտե՞ղ է ապրելու Սերժ Սարգսյանը
Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ Սերժ Սարգսյանը լքել է Կոնդի  «կառավարական դաչան» եւ բնակվում է զարմիկներից մեկի առանձնատանը։ Այս օրերին էլ նա նստում է իրեն սպասարկող ավտոմեքենայի հետնամասում, հանդիպումների գնում՝ առանց իր վրա ուշադրություն հրավիրելու։



Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստում քննարկման է ներկայացված 16 հարց (որոնցից երկուսը հանված են), սիմվոլիկ 13-րդ հարցը վերաբերում է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» չզեկուցվող հարցին, որով նախատեսված է պաշտոնաթող նախագահին բնակավայր հատկացնել։ Այլ մանրամասներ չկան փաստաթղթում։