Մոսկվայում մեկնաբանել են ԱՄՆ կողմից նոր հակառուսական սանկցիաների սահմանումը

Մոսկվայում մեկնաբանել են ԱՄՆ կողմից նոր հակառուսական սանկցիաների սահմանումը
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ կողմից ռուսական ռազմական մի քանի կառույցների հանդեպ սահմանված պատժամիջոցների որոշումը: Ինչպես հայտնում է TACC լրատվական գործակալությունը, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրականում Միացյալ Նահանգները չափազանց ծանր են տանում ապրիլի կեսերին ամերիկա-ֆրանկո-բրիտանական համատեղ ավիահարվածը Սիրիայում, որը ըստ էության ձախողվեց: Հայտարարության մեջ նշվում է, որ արդեն կիրառված սահմանափակումները նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման միջադեպով պայմանավորված, ցույց տվեցին, որ Մոսկվան նման սանկցիաներից չի վախենում, եւ այս նոր սանկցիաներն էլ մեծ ազդեցություն չեն ունենալու հաստատապես: