Աստղագուշակ՝ մայիսի 10-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 10-ի համար
**Խոյ**. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ՝ դուք հակված եք պահանջել անհնարինը, ինչպես ձեզանից, այնպես էլ՝ շրջապատից: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:



**Ցուլ**. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:



**Երկվորյակ**. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել:



**Խեցգետին**. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես՝ շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:



**Առյուծ**. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները: Ֆինանսական պատկերը բարենպաստ է: Հնարավոր  է առաջանան տարաձայնություններ մտերիմների հետ:



**Կույս**. Այսօր դուք եռանդով ձեռնամուխ եք լինում ձեր խնդիրների լուծմանը: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ՝ շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում՝ պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:



**Կշեռք**. Այսօր կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել՝ դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ; Օրը բարենպաստ է ուղևորությունների համար:



**Կարիճ**. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:



**Աղեղնավոր**. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն՝ բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:



**Այծեղջյուր**. Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:



**Ջրհոս**. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար:  Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:



**Ձկներ**. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել՝ դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է: Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը: