Արաբական Միացյալ Էմիրություններն աջակցում են Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ որոշմանը

Արաբական Միացյալ Էմիրություններն աջակցում են Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ որոշմանը
Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալու որոշմանը: Այս մասին հայտնում է WAM լրատվական գործակալությունը: Աբու Դհաբիում կարծում են, որ Միջուկային գործարքի համաձայնագիրը երաշխիքներ չէր տալիս, որ Իրանը չի ստանա միջուկային զենք, եւ ողջունել են Թրամփի որոշումը: ԱՄԷ իշխանությունները նաեւ կոչ են արել միջազգային հանրությանն ավելի ուշադիր լինել ամերիկյան նախագահի դիրքորոշմանը, քանի որ այն օգնում է, որպեսզի Մերձավոր Արեւելքը ազատ լինի միջուկային զենքից եւ մասսայական խոցման այլ զինատեսակներից: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դուրս է գալիս Միջուկային զենքի գործարքի համաձայնագրից, ինչին աջակցություն է հայտնել նաեւ Իսրայելը: