Իվետա Մուկուչյանը նախկինում վախեցել է քաղաքականությամբ հետաքրքրվելուց․ տեսանյութ

Իվետա Մուկուչյանը նախկինում վախեցել է քաղաքականությամբ հետաքրքրվելուց․ տեսանյութ
«Մենք միասնական ենք, ես դա զգացի իմ մաշկի վրա»։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը այսօր եւս Հանրապետության հրապարակում էր՝ իր երգով շնորհավորելով նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։



Հարցին՝ նախկինում ինչո՞ւ քաղաքականությամբ չի հետաքրքրվել, վախ եղե՞լ է, Իվետան պատասխանեց․ «Այո, վախը ես զգացել եմ իմ գործի, կարիերայի հետ կապված, բայց պահ է գալիս, երբ քեզ հարցնում ես՝ ի՞նչն է կարեւոր, ուժ քո վրա ունենան, որ դու պատվերներ քիչ ունենա՞ս, թե՞ լինես ժողովրդի կողքին։ Ես հեղափոխությունից առաջ միացա շարժմանը, ես Աթենքում էի եւ վերադարձա Հայաստան։ Կարեւորը դա է, ոչ գումարն է կարեւոր, ոչինչ, մի 2 պատվեր էլ թող քիչ լինի»,-իր խոսքում նշեց երգչուհին։



_Մանրամասները՝ տեսանյութում։_