Մարտուն Գրիգորյանը շնորհավորում է Փաշինյանին

Մարտուն Գրիգորյանը շնորհավորում է Փաշինյանին
Նախկին ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով նորընտիր վարչապետին. «Շնորհավորում եմ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մեր ողջ հայությանը` Հայաստանում և Սփյուռքում»:



Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, բավարար ձայն չհավաքեց, որպեսզի անցներ խորհրդարան: Հանրապետական կուսակցությունն այս անգամ նախապատվությունը տվեց Ֆելիքս Ցոլակյանին:



Նշենք, որ մինչ այդ Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ անդամ էր: Թեև նախկին պատգամավորը բացահայտ չէր խոստովանում, այնուամենայնիվ երևում էր, որ բավական նեղսրտած է, ընտրությունների նման ընթացքը նրա համար միանգամայն անակնկալ էր: Այդուհանդերձ չմոռանանք, որ այդ ամենից հետո նրա 18-ամյա որդու հարսանիքի պատվարժան հյուրերը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու իշխանական էլիտան էին: Ի դեպ, Համաժողովրդական շարժման հետ կապված՝ օրերս hraparak.am-ը փորձեց կարծիք հարցնել Մարտու Գրիգորյանից: Նա պատասխանեց, որ մեկնաբանություններ կանի միայն մայիսի 8-ից հետո:



**Արևիկ Հակոբյան**