Հանդիպել են Մայք Փենսն ու Բորիս Ջոնսոնը

Հանդիպել են Մայք Փենսն ու Բորիս Ջոնսոնը
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը:



Կողմերը քննարկել են Իրանի Միջուկային գործարքի համաձայնագիրը եւ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցը: Անդրադարձ է կատարվել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք առաջիկա այցին:



Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը գեոպոլիտիկ մարտահրավերներին դիմակայելու գործում: Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ սխալ կլինի Իրանի Միջուկային գործարքի համաձայնագրի չեղարկումը: